Ակտիվանում է Հայաստան – ԱՄՆ համագործակցությունը գյուղմթերքների արտահանման ոլորտում


ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին և Վաշինգտոնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) աշխատակից, Հայաստանին ու Վրաստանին ցուցաբերվող օժանդակության նախագծերի կառավարմամբ զբաղվող Բեն Քեյրնին։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 


Քննարկվել են Հայաստանից Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես՝ անասնաբուժական և բուսասանիտարական ծագման մթերքների արտահանմանը, լաբորատոր կարողությունների զարգացմանը, համակարգերի թվայնացմանը և ապրանքների հետագծելիությանն առնչվող հարցեր։


 


Ռիշան Չաուդհրին ընդգծել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերոնշյալ ոլորտներում հավանական խնդիրների լուծման ուղղությամբ։


 


ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանը սկսել է ePhyto ծրագրին միանալու նախապատրաստական աշխատանքները, և 2026 թվականին նախատեսվում է համակարգի մեկնարկը, որը հայ արտադրողների համար ավելի դյուրին կդարձնի դեպի ԱՄՆ գյուղմթերքներ արտահանելու գործընթացը:


 


Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, որը միաժամանակ խթան կհանդիսանա շուկայի բազմակողմանի զարգացման համար։

Դիտումների քանակ16

Leave a Comment