Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների. Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է Կրեմլի կայքը։



«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում», – ասվում է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում։


«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին», – նշել է Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment