Թուրքիայում կործանված Falcon 50 ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում Լիբիայի արևմուտքում գտնվող զինված ուժերի շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադդադը, հնարավոր է, որ կործանվել է էլեկտրական խափանման պատճառով։
Այս պնդումը ներկայացրել է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ հենց էլեկտրական խափանումն է ստիպել անձնակազմին արտակարգ վայրէջք կատարել թռիչքից կարճ ժամանակ անց։
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դեբեյբան հաստատել է զինված ուժերի շտաբի պետի մահը։
Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։