Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա

24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել։

Այս մասին 24News-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment