Չարլի Չապլինի թոռնուհին խոստովանել է, որ ցանկանում է փոխել ազգանունը – Showbiz.am

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. հուր և մոխիր» գիտաֆանտաստիկ ֆիլմի աստղ Ունա Չապլինը խոստովանել է, որ ցանկացել է փոխել ազգանունը՝ իր հայտնի պապիկի՝ Չարլի Չապլինի հետ ասոցիացիայից խուսափելու համար: Նա այս մասին խոսել է The Times-ին տված հարցազրույցում:

Բրիտանացի դերասանուհին ասել է, որ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան ավարտելուց հետո իր ազգանվան համբավը դարձել է և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր իր համար։

«Ինձ համար դռներ են բացվել, որոնք հնարավոր է չէին բացվի, եթե ես կապված չլինեի այս հրաշալի մարդու հետ», – ասել է նա։

39-ամյա Չապլինը խոստովանել է, որ իրեն տանջում էր մեղքի զգացումը և միևնույն ժամանակ երախտագիտություն էր զգում պապիկի նկատմամբ։

«Ես շատ աշխատեցի, բայց գիտեի, որ անկախ նրանից, թե ինչ եմ արել, դա երբեք չի համեմատվի պապիկիս արածի հետ։ Եթե այս ոլորտում իմ ամբողջ նպատակն այն է, որ մարդիկ ասեն՝ «Օ՜, Չարլի Չապլինի թոռնուհին», Google-ում որոնեն նրան և դիտեն նրա ֆիլմը, ապա ես ուրախ եմ, որովհետև նա իսկապես հանճար է», – նշել է աստղը։

Ունա Չապլինը նաև ասել է՝  կասկած չունի, որ իր հայտնի պապիկին դուր կգան «Ավատար» ֆիլմերը։

Աղբյուրը` Panorama.am

Leave a Comment