Աբրահամյան. Բաքվում պահվող գերիները նաև կտտանքների են ենթարկվում

Աբրահամյան. Բաքվում պահվող գերիները նաև կտտանքների են ենթարկվում

24 դեկտեմբերի 2025 – 10:19 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Բավքվում պահվող հայ գերիների առողջական վիճակին, նշել է, որ գերիները նաև կտտանքների են ենթարկվում:

«Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանը:

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:

Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո ոչ մի անկախ միջազգային կառույց կամ կազմակերպություն չի այցելում հայ գերիներին, նրանց առողջական վիճակի մասին հավաստի տեղեկություններ չկան։

Leave a Comment