Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեվերջին կգերազանցի 220 միլիարդ դոլարը

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեվերջին կգերազանցի 220 միլիարդ դոլարը

Մինչև 2025 թվականի վերջը Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կգերազանցի 220 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտարարել է դեսպան Իգոր Մորգուլովը՝ ելույթ ունենալով Չինաստանի Ռենմին համալսարանում։

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է՝ չնայած արևմտյան ճնշմանը, որն ուղղված է նրանց զարգացման զսպմանը։Մոսկվան և Պեկինը ստեղծել են ռուբլով և յուանով փոխադարձ հաշվարկների կայուն համակարգ։

ՏԱՍՍ լրատվական գործակալության տվյալներով՝ Չինաստանը 15 տարի շարունակ մնացել է Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը, մինչդեռ Ռուսաստանը Չինաստանի արտաքին առևտրում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Վերջին երեք տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 100 միլիարդ դոլարով։

Leave a Comment