Ղազախստանում ձերբակալվել է KazTag լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը

«19:00-ին քննչական գործողությունների համար Աստանայի Եսիլի շրջանի ներքին գործերի վարչություն կանչված Ամիր Կասենովի՝ KazTAG-ի գլխավոր խմբագրի փաստաբանները հենց նոր հայտարարեցին նրա ձերբակալման մասին։ Սա համարում եմ իրավական չարաշահում իշխանությունների և հետաքննությունը պատվիրողների կողմից, որոնց ներկայացնում են Տուրլովը և Freedom Finance-ը։ Եթե Ղազախստանում արդարադատություն լինի, Ամիրի դեմ բոլոր մեղադրանքները կհանվեն, և նա ազատ կարձակվի»,- նշել է Մատաևը։

Ըստ «Коммерсантъ»-ի՝ Մատաևի դեմ քրեական գործ է հարուցվել դեկտեմբերի 8-ին։ Մեղադրանքների մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։

KazTAG-ի տեղեկությամբ՝ քրեական հետապնդումը հիմնված է եղել Ռուսաստանում ծնված միլիարդատեր Թիմուր Տուրլովի կողմից վերահսկվող Freedom Finance ներդրումային ընկերության հայտարարության վրա։ Գործակալությունը նյութեր է հրապարակել Տուրլովի ընկերության գլծավոր ղեկավարներից մեկի գործունեության հետ կապված ենթադրյալ խարդախ սխեմաների մասին։

Leave a Comment