«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն . քաղաքացու արձագանքը (լրացված)

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն . քաղաքացու արձագանքը (լրացված)

«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը: Հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված»,- նշվում է հաղորդագրությունում։

Հրապարակումից ժամեր անց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ՖԲ-ի իր էջում գրեց․

«Այսօր սոցցանցերով և ԶԼՄ-ներով լայնորեն տարածված տեղեկատվության համաձայն՝ 2026թ․ հունիսից հնարավոր կլինի 50 ԱՄՆ դոլարով հունգարական Wizz-Air ավիաընկերությամբ Երևան-Լոնդոն ավիատոմսեր ձեռք բերել։

Մինչ համալսարանական ընթացիկ քննությունից տուն կհասնեի՝ պարզվեց, որ հայ ժողովուրդը 50 դոլար արժողությամբ բոլոր մատչելի տոմսերը գնել է, քանի որ մնացել էին միայն ամենաթանկերը։ Իրականում էժան տոմսեր չէին էլ եղել, քանի որ ավիաընկերության կայքից ավիատոմսի ամրագրման իմ փորձը հանգեց սարկազմի աստիճան թանկ ավիատոմսերի․․․ բյուջետային ավիաընկերությունից, որը պետական հատկացումներ է ստանում ՀՀ բյուջեից՝ մեկ ուղևորի համար՝ 20 հազար դրամի չափով։

Եվ այսպես․ Երևան-Լոնոդն-Երևան հուլիսի 27-31-ի երկկողմանի տոմսի արժեքը կազմեց՝ 482 ԱՄՆ դոլար։ Գուցե ամառայի՞ն սեզոնին է թանկ։ Փորձեցի սեպտեմբերի համար․ ավիատոմսի արժեքը կազմեց մի փոքր էժան՝ 330 ԱՄՆ դոլար»։ Որտե՞ղ է խնդիրը։

603883687_10240374517610067_35306477152871172_n.jpg (29 KB)605545245_10240374521370161_3893633886370558525_n.jpg (25 KB)

Leave a Comment