«Մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է». Արմեն Մինասյան

«Մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է». Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ թվում է՝ մեր օրերի լավագույն դիագնոզը Կարեն Դուրգարյանն է:
Տարբերությունն ընդգծելու համար ընդամենը մի պատմական փաստ ներկայացնեմ:
Երբ Նապոլեոնը՝ Քաղաքացիական օրենսգիրքը ձեռքը, սկսեց ասպատակել Եվրոպան ու հասավ գերմանական հողեր, Լյուդվիգ վան Բեթհովենը նրան willkommen letter ուղարկեց՝ բարի գալուստ ու գործերին հաջողություն մաղթեց: Զարմանալի ոչինչ չկար այստեղ, եթե հաշվի չառնենք փաստը, որ Լյուդվիգի եղբայրը մանր ֆեոդալ էր ու Նապոլեոնի գալուստը նրան սպառնում էր ունեզրկմամբ:
Ահա թե ինչու 19-րդ դարում պառակտված Գերմանիան ուներ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ազգային էլիտա, որը ի վերջո դարձավ Գերմանիայի կայացման ու հզորացման հիմք, իսկ մերօրյա Հայաստանն ունի ազգային (ստախոս) ջոջեր, ովքեր երկիրն անշեղորեն տանում են գաղութացման: Միակ բաց հարցն էլ մնացել է մետրոպոլիայի ընտրությունը: Նայած՝ ում ագենտուրան էֆեկտիվ կգործի»։

Աղբյուրը`   Արմեն Մինասյան

Leave a Comment