
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է։
Բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրող Թիմ Սթենլին և Հայր Բենեդիկտ Քիլին քննարկում են վարչապետ Փաշինյանի ավտորիտար քայլերն ու Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։
Նրանք շեշտում են, թե ինչու է կարևոր, որ միջազգային հանրությունը և հոգևոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։
Աղբյուրը` Ռոբերտ Ամստերդամ