Նա կգա

Նա կգա

23.12.2025 | 21:59

Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ

զգանք Քո սքանչելի մոտիկությունը:

Այո,բայց չմոռանաք, որ առաջին ողջույնը պետք է լինի այն ողջույնը, որ մոգերը տվեցին Բեթղեհեմի քարայրի մեջ:

Ինձ տված ձեր առաջին ողջույնը թող չլինի երկնային հաղթանակի տիրացած Թագավորին ու Տիրոջը. այլ` երկրային փառքից զրկված ու խոնարհներին խառնված մեկին, ինչպես մոգերն արեցին:

Ձեր խոնարհության առաջին ողջույնը տվեք Խոնարհին – Բեթղեհեմի Մանկանը. այս պետք է լինի ձեր առաջին ողջույնը:

Ապա, ձեր հաջորդ քայլը թող լինի ապաշխարանքի պաշտամունքը: Իբրև երկրի մեղավորներից մեկը` Ինձ հետ կանգնեք Հորդանանի ջրերի մեջ, ուր Ես մկրտվում էի Հովհաննեսի ձեռքով, ուրեմն պետք է երկրպագեք Ինձ` իբրև Բարեկամ ու Ծառա մեղավորների:

Հաճախ մտածեք Իմ մասին:

Խոնարհություն, ծառայություն, պաշտամունք, զոհաբերություն և սրբացում. սրանք են` պարզ աստիճանները Քրիստոնեական Կյանքի:

Մեկնաբանություններ

Leave a Comment