«Մեր ձևով» շարժումից վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի 2026 թվականի սկզբին։ Այդ մասին այսօր շարժման ամփոփիչ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Առաջնորդը կլինի ընդունելի և հասկանալի հասարակության համար։ Մենք թեկնածուի անունը կհայտարարենք քաղաքական ուժի ստեղծման օրը։ Ուժի և թեկնածուի անունը կհայտարարվի տարեսկզբին՝ հիմնադիր համագումարում»,- ասել է Կարապետյանը։
Հարցին՝ արդյոք նոր վարչապետը կկրի «Կարապետյան» ազգանունը, Նարեկ Կարապետյանը խնդրել է փոքր-ինչ սպասել. «Կարծում եմ՝ պատասխանը ձեզ դուր կգա»։