«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ֆինանսավորել է ադրբեջանական բանակը 100,000 դոլարով՝ ներմուծելով 1,5 մլն դոլարի բենզին։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 20-25% է, այսինքն՝ մոտ 250-300 հազար դոլարը որպես հարկ է մուծվել Ադրբեջան պետությանը, որտեղ ծախսերի 30-40%-ը ռազմական ծախսերն են։
Կարապետյանի հաշվարկներով՝ 1,5 մլն դոլարի բենզին գնելով՝ Երևանը փաստացի ֆինանսավորել է ադրբեջանական բանակը մոտավորապես 80,000-100,000 դոլարով։
«Մենք վտանգ չե՞նք տեսնում Ադրբեջանի մեջ։ Արդյո՞ք այդ կարգի վտանգ չենք տեսնում, որ արդեն ֆինանսավորում ենք իրենց և գնում ենք բենզին, իրենց SOCAR-ը հարկ է տալիս։ Հարկը գնում է նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը տալիս է բյուջե, բյուջեն էլ տալիս է բանակին։ Բանակը առնում է տեխնիկա, օգտագործում է հայ զինվորների դեմ, մեր ազգանունով, իմ և ձեր»,- շեշտել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
