Հանրային ռադիոյին տված իմ  հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «Անմեղսունակ» բառն էր

Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ  հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր: 

Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»:

Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է:

Քրեական օրենսգիրքը նկարագրում է «անմեղսունակությունը» որպես հոգեկան հիվանդագին վիճակ, որի հետևանքով անձը չի կարող «գիտակցել իր գործողության (անգործության)» վտանգավորությունը կամ կառավարել այն»:

Սովորական քաղաքական բառամթերքում «անմեղսունակ» ենք անվանում նրանց, ովքեր այնքան տգետ են և անհավասարակշռված, որ անգամ պատկերացում չունեն իրենց գործողությունների կործանարար հետևանքների մասին:

Հիմա ինքներս մեզ մի քանի հարց տանք:

Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով Հայաստանի վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը, որով խաղաղություն էինք հաստատում, պահպանելով Արցախը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ, հրաժարվում է բանակցություններից, ինչի հետևանքով հայտնվում ենք կործանարար պատերազմի մեջ և ջարդուխուրդ լինում, կորցնում Արցախը, ստանում մարդկային և տարածքային սարսափելի կորուստներ:

Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որն իր իսկ խոստովանությամբ, իրեն «գժի տեղ է դնում» Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի առաջ, մերժում է Արցախի ամրապնդմանն ուղղված 5 միլիարդ դոլարի աջակցության առաջարկը, իսկ հետո հրճվանքով պարծենում է լրագրողների առաջ իր այդ «գժական» կեցվածքի համար:

Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը, լինելով վարչապետ, այնպիսի ԱՆՊԱՐԿԵՇՏ և ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ արտահայտություններով  հանդես է գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու դեմ սանձազերծված իր հանրային արշավում, որ անգամ իր իսկ ստեղծված ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոնների խախտում է արձանագրում իր հրապարակային խոսքում, իսկ ինքը վարչապետը, պատասխանելով հանձնաժողովին, ներողություն խնդրում իր արտահայտությունների համար և ընդունում, որ «էմոցիաների կառավարման» հետ խնդիրներ ունի (տես Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը կցված ստորև):

Քանի որ այս հարցադրումների շարքը կարելի է անվերջ շարունակել, առաջարկում եմ մեկնաբանություններում անել դա, վերհիշելով «դիագնոզը» հաստատող բազում նյութեր, ներառյալ Ազգային Ժողովում ունեցած ցնդաբանական ելույթները և ծամածռությունները: Լավագույն հարցադրումների հեղինակները կարժանանան մրցանակների:

Իսկ երեկվա մրցույթում հաղթող դուրս եկավ Լիանա Մազմանյանը Liana Mazmanyan, որը ճիշտ էր գուշակել «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառը: Հրավիրում ենք Հայ Ազգային Կոնգրես, Սարյան 38 հասցեով մրցանակը ստանալու համար:

Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment