
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետարանը խառն է՝ «Կարմիր գծերի» տուրքը չի փոխվի, «Աջափնյակ» մետրոյի համար նախատեսված գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնմանը, բոլորը «շատ են լոճվում. նրանց լայնքը հեսա կնեղացնեն» …
Նկարում պատկերված է Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկը: Ենթադրաբար՝ փոսի վերացման համար նախատեսված գումարն ուղղվել է տրոլեյբուսի մեկ անվադողի գնմանը:
Այդպես էլ ապրում ենք: Կարևորն Արցախը հանձնեցինք, որ հանգիստ ապրենք: Հա, մեկ էլ՝ նախկինները չկան: Մտածում եմ. կարո՞ղ է նկարում պատկերված փոսի վերացմանը կաթողիկոսի դուստրն է խանգարում»։
Աղբյուրը` Կարեն Հեքիմյան