Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանն ավարտվեց

Քաղաքականություն

23.12.2025 | 18:08

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, գումարեց տարեվերջյան նիստը, ավարտվեց 5-րդ նստաշրջանը։

Նիստի ընթացքում հաստատվեց Երևանի 2026 թվականի բյուջեն։

«2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունքն է, և 2026 թվականին, ինչպես մեր նախընտրական խոստումներում ամրագրել էինք, իրականացնելու ենք հիմնական աշխատանքները, որոնց կարիքը Երևան քաղաքն ունի»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ուրախ Ամանոր մաղթեց բոլորին։

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2026թ. փետրվարի 10-ին։

Leave a Comment