Ֆինլանդիայի ԱԳՆ-ն աջակցել է Դանիային՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանի նշանակումից հետո


Աշխարհ


Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը աջակցություն է հայտնել Դանիային՝ Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի նշանակման ֆոնին և հայտարարել է, որ Դանիային ու Գրենլանդիային վերաբերող որոշումները պետք է կայացնեն հենց իրենք։ «Ինքնին հասկանալի է, որ Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի շուրջ որոշումները պետք է կայացնեն Դանիան և Գրենլանդիան», – գրել է Վալտոնենը X սոցիալական հարթակում: Նախարարը հիշեցրել է, որ Դանիան եղել է ԱՄՆ-ի «ջերմ դաշնակիցը» Աֆղանստանում և Իրաքում, կրել է մեծ կորուստներ և բախվել ահաբեկչական սպառնալիքների՝ կապված ԱՄՆ-ի գործողություններին մասնակցության հետ։






Leave a Comment