Վրաստանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Նրա խոսքով՝ Լիլուաշվիլին տարվել է դատախազություն՝ հարցաքննության։ Հատուկ ծառայության նախկին ղեկավարի դեմ քննչական գործողություններից հետո որոշում է կայացվել նրան կալանավորելու վերաբերյալ։
Քննիչները Լիլուաշվիլիին մեղադրում են մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կոռուպցիայի և այլ ապօրինի գործունեությունների մասնակցելու մեջ։
Եթե նա մեղավոր ճանաչվի, նախկին պաշտոնյային սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։