«Սիրելի երևանցիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված՝ 9 % ձայն ստացած քաղաքապետը և նրա կցորդ, քույր «Հանրապետություն» կուսակցությունը ձեր համար 2026 թվականի հունվարին պատրաստել են նոր նվերներ՝ թանկացումների տեսքով»,-Երևանի ավագանու նիստի հայտարարությունների ժամին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամի թվարկենց դրանք՝ գույքահարկը, տրանսպորտը, աղբահանությունը, տեղական տուրքերը, կարմիր գծերը, հիշեցնելով, որ վերջինս դատարանները համարել են ոչ իրավաչափ։
«2026 թվականի հունվարից այս մարդիկ ձեր վճարած հարկերից ու տուրքերից 80 մլն դրամ վճարելու են այն 24 բոբո-ձաձյաներին, որ էդ ոչ բարեփախված տրանսպորտում ձեզ տուգանեն։ Քանի որ իրենց համար ամենակարևորը գումարն է, իսկ դուք տուգանքի մատերիալ եք»,-ասաց Ստեփանյանը։
Նա նշեց, որ մայրաքաղաքի գերեզմանատների պահպանման համար համապատասխան ՀՈԱԿ-ին 2025 թվականին 53 մլն դրամ էր հատկացվել, այս տարի երեք անգամ շատ՝ 133 մլն դրամ։
«Ինչի՞ համար, որ այդ աշխատակիցներն աշխատանքային ժամին Մայր Աթոռի տարածքում Վեհարան գրավելու ցանկություն հայտնեին, և նման լկտի պահվածք ունենային։ Վերջում, Տիգրան Ավինյանին հիշեցնեմ, որ «լոճվել», «քուչա» բառերը և այստեղ ինչ-որ արտասովոր բառ էլ կա՝ «Ապերավատ լինելը» դա՝ ժամանակին՝ փողոցային դպրոց կար, որի առաջին դասարանի առաջին կիսամյակից դուք դուրս եք մնացել և մի փորձեք, ձեր տարիքայինը թույլ չի տալիս, եկեք նորմալ խոսենք»,-ասաց Գևորգ Ստեփանյանը։