Wizz Air-ը 2026-ին Երևան–Լոնդոն չվերթ կգործարկի

Wizz Air-ը 2026-ին Երևան–Լոնդոն չվերթ կգործարկի

23 դեկտեմբերի 2025 – 15:50 AMT

PanARMENIAN.NetWizz Air ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը:

Թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լյուտոն» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ տոմսերը հասանելի են կայքում և բջջային հավելվածում՝ սկսած 48․99 դոլարից։

«Մեծապես կարևորում ենք Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Այսօրվա իրադարձությունը ՀՀ կառավարության օդային ոլորտը զարգացնելուն միտված քաղաքականության արդյունքն է։ Վստահ եմ, որ այս նոր երթուղին նոր հնարավորություններ կբացի քաղաքացիների համար, ինչպես նաև կզարգացնի տուրիզմը։ Հաջորդիվ ևս շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տրանսպորտային հասանելիության և միջազգային համագործակցության ընդլայնմանը»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցությունների ղեկավար Անաստասիա Նովակը նշել է, որ սա հերթական նոր երթուղին է՝ ընդգծելով ընկերության աճող ներկայությունը Հայաստանի ավիաշուկայում։

Leave a Comment