Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

https://arm.sputniknews.ru/20251223/baqvum-15-tarva-azatazrkman-datapartvats-vagif-khachatrjany-hvospitalacvel-e-97176638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68328901_41:0:1240:899_1920x0_80_0_0_e423ff78af7f7ed553feaa738eca43c4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, բաքու, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ

վագիֆ խաչատրյան, հիվանդանոց, բաքու, բանտ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ

Բաժանորդագրվել

Նրա մոտ շնչառական խնդիր է առաջացել և սրտի հատվածում ցավ է զգացել։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից գերեվարված և 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ 70-ամյա Խաչատրյանի մոտ ինքնազգացողության վատթարացում է նկատվել դեկտեմբերի 22-ին։ Առաջացել է շնչառական խնդիր, և սրտի հատվածում ցավ է զգացել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նա անհապաղ տեղափոխվել է արդարադատության նախարարության հիվանդանոց։ Այնտեղ ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ են իրականացվել։

Այս գործողություններից հետո միայն Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել են համապատասխան պետական բուժհաստատություն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ինտենսիվ թերապիան շարունակվում է։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

Leave a Comment