Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների հիմքում ընկած փաստաթղթերի բազային փաթեթն արդեն պատրաստվել է:
Նրա խոսքով՝ կողմերը մի շարք հարցերում մնում են տարբեր դիրքերում, և թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պատրաստ չեն ընդունել որոշ պայմաններ:
Զելենսկին նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները շարունակում են խորհրդակցությունները ռուսական կողմի հետ և Կիևին կփոխանցեն բանակցությունների արդյունքները: