Wizz Air-ը կիրականացնի Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթներ

Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 12-ից մեկնարկում է Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթները։ Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ թռիչքները նախատեսված են շաբաթական երկու հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է ավիաընկերության պաշտոնական կայքում և հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլարից։

Նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ այս քայլը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի տրանսպորտային հասանելիությունը և նպաստել զբոսաշրջության զարգացմանը։ Սա ավիաընկերության 9-րդ նոր ուղղությունն է, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 18 երթուղի դեպի 10 երկիր։

Leave a Comment