Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հանդիպել է ՀՀ-ԵԱՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և հրավիրել Ռանյա Ալ-Մաշատիին մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Leave a Comment