«Հանրային ձայնի» 2 երիտասարդները ծախված են, փող են տվել, թե վախեցրել են, չգիտեմ

Երևանի ավագանու տարեվերջյան նիստը թեժ է անցել։

«Մայր Հայաստան» խմբակցությունն ուզում էր, որպեսզի օրակարգի տեղական տուրքերի, հարկերի և վճարումների մասին հարցը դառնա զեկուցվող։ Իշխող ուժը որոշել էր, որ այն չզեկուցվող է լինելու։

«Մայր Հայաստանը» դիմեց ընդդիմադիր մյուս ուժերին, որպեսզի «չզեկուցվող»-ի համար դեմ քվեարկեն կամ բոյկոտեն։ «Հանրային ձայնը» չընդունեց առաջարկը։ Հարցը մնաց չզեկուցվող։ Իսկ այն վերաբերում է գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի վճարներին, որոնք 2025-ին թանկացել են, ու, փաստորեն, այդպես թանկ երևանցիները կվճարեն նաև 2026 թվականին։

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հրապարակավ իրենց բողոքը հայտնեցին «Հանրային ձայնին»։ Ինչո՞ւ նրանք քվերակեցին. հարցնում է Սամվել Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment