Բմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ էլի մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին


Այսօրվա այս պատկերի մեղավորը դուք եք, այս իրավիճակի ստեղծողը իշխանությունն է, այդ բոցը գցողն էլ էիք դուք՝ շատ լավ գիտակցելով, որ դիմացը մարդիկ են, որ մեկը ասեք 15-ը հետ եք ստանալու, մի արեք այդպիսի բաներ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքապետ Տիգրան ավինյանն ընդդիմադիրներին դիմելով ասաց՝ «մի լոճվեք, թե չէ ձեր լայնքը կնեղացնենք»։

«Պարոն Խաչատրյան այս տեմպերով որ շարունակեք ձեզ աղջիկ չեն տա։ Այդ որ խոսում էիք մանկապարտեզից, բյուջեի ժամանակ բմբուլները քամուն եմ տալու այդ մանկապարտեզների հարցի հետ կապված։ Տարիներով, թվերով ասելու եմ, թե որ տարին ինչ եք խոսել ու չեք արել։

Էդ որ ասում եք՝ փողոցը արդիականացված է, ախպերական, կարո՞ղ է դուք ուրիշ երկրից եք, լո՞ւրջ եք խոսում։ Մի հատ իրիկունը հելեք մի տեղ ֆռացեք, բա էդ նարկոմանիանը խի՞ է ծաղկում էս երկրում, որովհետև փողոցները մութ է։

Էդ որ տառապում եք թե Մեսրոպը ոնց է լինելու պատգամավոր, ի գիտություն ձեզ՝ Մեսրոպի համար միշտ պատգամավոր դառնալը հասանելի է եղել, կլիներ 17 թվականին, 21, թվականին, թե վաղը, բայց դա պիտի լինի ժողովրդի պահանջը։ Ես ինքնանպատակ դրա խնդիրը չունեմ։


100 անգամ ասել եմ, 101 անգամ էլ ասել եմ, ձեր ասած բոլոր մարդկանց հետ ունեմ հարաբերություններ շատ ջերմ։ Ցավում եմ, բայց ձեր ղեկավարի հետ էլ եմ ունեցել հարաբերություն, որ քոքից կտրել եմ։ Երբևիցե ի տարբերություն ձեզ, ես չեմ խուսափել իմ հարաբերություններից։


Մի ստեղծեք մի իրավիճակ, որ մարդու զզվանքը գա, որ քաղաքացին նայի ու նողկանք ապրի, չի կարելի»,–ասաց Մանուկյանը։




Leave a Comment