
Վրաստանում խոշոր չափի կաշառք ստանալու համար ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Նրան սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն:
«Վրաստանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ»,- հայտարարել է Գվարակիձեն։