Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումներն այս տարի ենթարկվել են կտրուկ վերանայման. նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Օգտագործված միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026-ի առաջին ամիսներին, պարզաբանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 23-ի ավագանու նիստի ժամանակ։ Անդրադառնալով մետրոյի շինարարության ձգձգմանը՝ Ավինյանը պարզաբանել է, որ Աջափնյակի կայարանի նախագիծը բարդության 5-րդ աստիճանի է, և միայն դրա պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։ «Սա մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է»,- նշել է նա՝ հավելելով, որ գործընթացը պահանջել է երկարատև համաձայնեցումներ նախագծողների և […]