Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին




 

Sputnik. Նախօրեին հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:


 


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ալիևի վարչակազմում դա բացատրել են «աշխատանքային խիտ գրաֆիկով»։


 


Այնտեղ նաև հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, և նիստի շրջանակներում անցկացված հանդիպումները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում արդյունավետ են եղել:


 


Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


 


 


Leave a Comment