ԱՄՆ դեսպանը կավարտի աշխատանքը ՀՀ–ում հունվարի կեսին

ԱՄՆ դեսպանը կավարտի աշխատանքը ՀՀ–ում հունվարի կեսին

23 դեկտեմբերի 2025 – 14:56 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։

Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի:

«Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփի հրահանգով 29 դեսպան հետ կկանչվի տարբեր երկրներից, այդ թվում՝ ՀՀ–ից։ Նրանք բոլորն իրենց պաշտոնները ստանձնել են նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Ըստ Associated Press-ի, նշվել է նաև, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է և նախագահի իրավունքն է՝ ապահովել, որ այդ երկրներում լինեն այնպիսի անձինք, ովքեր առաջ են տանում America First օրակարգը»:

Leave a Comment