Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի դեպի Միացյալ Թագավորություն

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Միացյալ Թագավորություն, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Նշվում է, որ 2026թ. հունիսի 12-ից կմեկնարկեն Երևան-Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լյուտոն» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ընդհանուր առմամբ՝ Wizz Air-ը կիրականացնի չվերթեր 18 ուղղությամբ դեպի 10 երկիր, ասվում է հաղորդագրությունում։ Ավիատոմսերի համար պետք է դիմել wizzair.com։ 

Wizz Air-ը հունվարի 13-ից կգործարկի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով չվերթեր։ 

Leave a Comment