
Ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան և իսպանացի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասը չորրորդ անգամ ծնողներ են դարձել։
Կուրնիկովան երեխայի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում, որին կից գրել է՝ «Իմ արև, 2025 թվականի դեկտեմբերի 17»։
Նույն հրապարակումը արվել է նաև Իգլեսիասի Instagram-ի էջում: Երեխայի սեռը և անունը չի հրապարակվել։
2017 թվականին զույգն ունեցել է երկվորյակ, իսկ 2020 թվականի հունվարին՝ դուստր։