Սանկտ Պետերբուրգում հայերը Փաշինյանի այցին զուգահեռ բողոքի ակցիա են իրականացրել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայերը բողոքի նախօրեին երեկոյան ակցիա են իրականացրել, իրենց բողոքն արտահայտելով Հայաստանում սրբազանների և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումների դեմ։ «Այսօր Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցում երեկոյան պատարագից հետո, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին, տեղի ունեցավ ժողով՝ հայ ժողովրդի խաղաղության և միասնության համար միասին աղոթելու, որի ժամանակ միաձայն ընդունվեց հետևյալ հայտարարությունը։

Հանդիպման մասնակիցները արտահայտում են իրենց բողոքը Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականության, բարեպաշտ աշխարհիկների, բարերարների և ընդհանրապես այլախոհների նկատմամբ կիրառվող կոշտ, անհիմն ճնշումների դեմ, որոնք հանգեցնում են հասարակական գիտակցության պառակտման և քայքայման Հայաստանում և Սփյուռքում»։

Leave a Comment