Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պրիլիպկա և Անդրեևկա բնակավայրերը

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պրիլիպկա (Խարկովի մարզ) և Անդրեևկա (Դնեպրոպետրովսկի մարզ) բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի թշնամու պաշտպանության խորքեր և ազատագրել են Դնեպրոպետրովսկի մարզի Անդրեևկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Խարկովի մարզի Պրիլիպկա բնակավայրը վերահսկողության տակ են առել «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment