23 դեկտեմբերի 2025 – 13:08 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին»։
Մարագոսը հավելել է, որ Եվրամիությունը ցուցաբերում է համապատասխան աջակցություն այդ ուղղությամբ, հայտնում է Auroranews.am-ը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրամիությունը TRIPP նախագծի շրջանակներում բանակցություններ է վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ ԵՄ մասնակցության հնարավոր ձևաչափի շուրջ:
Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան: Այդ մասին հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ «Ալիջան» սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։