Փաշինյանն իր խոստումը պահեց Եկեղեցին մաքրելու մասով, բայց ոչ այնպես ինչպես ինքն էր պատկերացնում. Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը  յութուբյան իր էջում խոսում է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին.

«Նիկոլ Փաշինյանի կողմից դեռ նախապես հայտարարված, այսպես կոչված, Եկեղեցին մաքրելու օպերացիայի շրջանակներում, նրա հրամանով եկան փոքրաթիվ խմբավորումներ, որոնց մեջ էին նաև դեռևս հոգևորական համարվող մեզ բոլորիս հայտնի անձինք:

Ճիշտ է, Փաշինյանն իր խոստումը պահեց Եկեղեցին մաքրելու մասով, բայց ոչ այնպես ինչպես ինքն էր պատկերացնում, քանի որ, այս վերջին գործընթացների արդյունքում, Եկեղեցում ջրի երես ելան որոշ հոգևորականներ, որոնց հեռացումը Մայր Աթոռից, իսկապես, կարելի է համարել Եկեղեցու մաքրում:

Բայց այստեղ ամենազավեշտալին և կանխատեսելին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց և գցեց իր հետևորդներին, քանի որ նա ամիսներ առաջ հայտարարել էր հավաքագրում և խոստացել էր, որ ինքն է առաջնորդելու այդ շարժումը դեպի Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, բայց իրեն հատուկ ձևի վախկոտի պես թաքնվեց և իր փոխարեն ուղարկեց այս ամիսների ընթացքում հավաքագրված ընդամենը 150-ից 200  մարդ, այն էլ ոչ սթափ վիճակում, բնականաբար, ուժայինների ուղեկցությամբ:

Արդյունքում՝ Եկեղեցու կողքին կանգնած մարդիկ հոգևորականների գլխավորությամբ կանխեցին վայրագություններից Մայր Աթոռը, բայց նաև պետք է ազնիվ գտնվենք: Այո՛, սա շատ կարևոր հաղթանակ էր, բայց այն շատ փոքր հաղթանակ էր և ոչ վերջնական, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է»:

Leave a Comment