https://arm.sputniknews.ru/20251223/taguhi-tvovmasjany-miqajel-srbazani-harcvov-dimel-e-hh-ardaradatutjan-nakhararin-97162808.html
Թագուհի Թովմասյանը Միքայել սրբազանի հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
Թագուհի Թովմասյանը Միքայել սրբազանի հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարարին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը պահանջում է ապահովել Միքայել սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը նաև հիվանդանոցում։ 23.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-23T12:21+0400
2025-12-23T12:21+0400
2025-12-23T12:24+0400
հայաստան
թագուհի թովմասյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
սրբուհի գալյան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81721595_0:0:1601:901_1920x0_80_0_0_979c2f23c633f01c36c96c1d1d2f8ced.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։Նա պահանջում է անհապաղ ապահովել Միքայել սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները սրբազանի նկատմամբ։«Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե հայտարարություններով»,– եզրափակել է պատգամավորը:Նշենք, որ Միքայել սրբազանն այս պահին գնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նա այս շաբաթ կվիրահատվի։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը` նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք ներկայացրին առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ` խնդրելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0a/81721595_32:0:1456:1068_1920x0_80_0_0_67d3c88d62d6c985b3f5760e77afc10f.jpg
հայաստան, թագուհի թովմասյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, սրբուհի գալյան, հիվանդանոց
հայաստան, թագուհի թովմասյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, սրբուհի գալյան, հիվանդանոց
Ընդդիմադիր պատգամավորը պահանջում է ապահովել Միքայել սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը նաև հիվանդանոցում։
«Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։ Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ, սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը»,– գրել է Թովմասյանը։
Նա պահանջում է անհապաղ ապահովել Միքայել սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ հաղորդություն ստանալու իրավունքը նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները սրբազանի նկատմամբ։
«Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե հայտարարություններով»,– եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ Միքայել սրբազանն այս պահին գնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նա այս շաբաթ կվիրահատվի։