ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանում

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին, ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ գրել էինք, որ Թրամփի վարչակազմը հետ է կանչելու 30 ԱՄՆ դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների։

Գլխավոր լուսանկարը՝ armradio.am

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment