Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա․ հարվածի տակ է հայտնվել նավթաքիմիական գործարանը


Հարեվաններ


Դեկտեմբերի 23-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բուդյոնովսկի վրա, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել արդյունաբերական գոտում։ Այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան, քաղաքի բնակելի տները և կենսապահովման ենթակառուցվածքները վնասված չեն։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

«Astra» պարբերականը վերլուծել է սոցիալական ցանցերում հրապարակված հրդեհների տեսանյութերը և ենթադրել, որ հարձակման թիրախում հայտնվել է «Ստավրոլեն» նավթաքիմիական գործարանը, որն զբաղվում է պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի արտադրությամբ։




Leave a Comment