
«Երևանի տեղական տուրքերի և քվեարկության հետ կապված եմ խոսում: Ընդդիմության ձայները 33 են, իշխանության ձայները՝ 32: Դուք չեք կարողանում ձեր մարդկանց ապահովել, որ իրենք գան նիստերին ու բոյկոտում եք»,- Երևանի ավագանու նիստին, դիմելով ընդդիմադիրներին, ասաց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանը:
Ընդդիմադիր ավագանիները տեղից արձագանքեցին, ինչից հետո քաղաքապետը բարձրաձայն դիմեց նրանց. «Շատ եք լոճվում: Ձեզ նախազգուշացում՝ պարո՛ն Իսկանդարյան, պարո՛ն Հակոբյան: Շարունակեք ոգևորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակի: Այ ձեր լայնքը հեսա կնեղացնենք: Մեր համեստությունը, հանգստությունը խառնում եք այլ բաների հետ: Զգուշացնում եմ ձեզ՝ ռեպլիկներ անողներին, ապերավատ լինողներին, ձեր չափերը ճանաչեք»: