Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը՝ ավելի քան 700 մլրդ դոլար կարողությամբ

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը, հաղորդում է Forbes-ը։

Կարողության այս աճը պայմանավորված է նրա Tesla-ի բաժնետոմսերի օպցիոնների վերականգնմամբ։ Forbes-ի տվյալներով՝ Մասկի ընդհանուր կարողությունը հասել է 749 միլիարդ դոլարի։

Այս ռեկորդը գրանցվել է Դելավերի դատարանի որոշումից հետո, որը չեղյալ էր հայտարարել Մասկի Tesla-ի բաժնետոմսերի օպցիոնները նախկինում անվավեր ճանաչած ստորին դատարանի որոշումը։ Այս օպցիոնների արժեքը ներկայումս գնահատվում է 139 միլիարդ դոլար։ Գործի վերանայման շնորհիվ Մասկի կարողությունը աճել է մինչև 749 միլիարդ դոլար։ Tesla-ում նրա 12 տոկոս բաժնեմասը գնահատվում է 197 միլիարդ դոլար։

Ընդամենը հինգ օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին, Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որը գերազանցեց 600 միլիարդ դոլարի սահմանը։ Նրա կարողության աճը պայմանավորված էր SpaceX-ի նոր գնահատմամբ, որը գնահատվել է 800 միլիարդ դոլար՝ 2026 թվականի նախատեսված IPO-ից առաջ։ Bloomberg-ի տվյալներով՝ առաջիկա բաժնետոմսերի առաջարկը կարող է լինել պատմության մեջ ամենամեծը։

Leave a Comment