ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արված աշխատանքները: Տեղում քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
—00—ԼԱ