Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է՝ ազգային անվտանգության ապահովման նպատակներով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության, այլ ոչ թե օգտակար հանածոների արդյունահանման համար»,- ասել է նա լրագրողներին:
Թրամփը Լուիզիանայի հանրապետական նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հատուկ ներկայացուցիչ, որը «կղեկավարի նախաձեռնությունը»։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում գտնվող կիսաավտոնոմ տարածք է։
Լենդրիի նշանակումը զայրացրել է Կոպենհագենին, որը հայտարարել է, թե ԱՄՆ դեսպանին կկանչի «բացատրություններ ստանալու համար»։ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պետք է «ինքնուրույն որոշի իր ապագան», իսկ նրա «տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»։
Նահանգապետ Լենդրին X սոցիալական հարթակում գրել է, որ իր համար պատիվ է ծառայել «կամավոր կարգավիճակով՝ Գրենլանդիան ԱՄՆ-ի մաս դարձնելու համար»։
Հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը վերստին սկսել է խոսել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու մասին՝ նշելով նրա ռազմավարական դիրքը և հանքային պաշարները։
