23 դեկտեմբերի 2025 – 11:21 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ–ն ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ:
«Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը»,–ասել է Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ ՌԴ–ն պատրաստ է խորհրդակցությունների Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախագծի պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ։ Կալուգինը նաև ասել է, որ, ըստ էության, ճանապարհն անցնելու է մեծամասամբ ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիով։