«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմի համաշխարհային վարձույթը երեք օրում գերազանցել է 100 մլն դոլարը

Ուրբաթ օրը «Ավատար. Կրակ և մոխիր» գիտաֆանտաստիկ բլոկբաստերը վաստակել է 57.3 միլիոն դոլար, որի շնորհիվ երեք օրվա ընթացքում միջազգային եկամուտը հասել է 100.4 միլիոն դոլարի, ըստ Deadline-ի։

Շաբաթավերջի կանխատեսումները մնացել են անփոփոխ՝ 240 միլիոնից մինչև 260 միլիոն դոլար ԱՄՆ-ից դուրս և 330 միլիոնից մինչև 350 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Ֆիլմը դեռ շատ հեռու է իր տպավորիչ 400 միլիոն դոլար բյուջեն վերականգնելուց, բայց սկիզբը նշանակալի և խրախուսական է։

Ջեյմս Քեմերոնի նոր ֆիլմը ցուցադրվել է աշխարհի շատ երկրներում, բացառությամբ Հոնկոնգի, որտեղ դրա պրեմիերան նախատեսված է հունվարի 8-ին։ Հրատարակության տվյալներով՝ առաջին օրվա ամենաբարձր վարձույթային արդյունքները գրանցվել են Չինաստանում (17.2 միլիոն դոլար), Ֆրանսիայում (8.7 միլիոն դոլար), Գերմանիայում (8.3 միլիոն դոլար), Հարավային Կորեայում (5.4 միլիոն դոլար), Մեքսիկայում (4.4 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիայում (4.1 միլիոն դոլար), Ավստրալիայում (4.1 միլիոն դոլար), Իտալիայում (3.5 միլիոն դոլար), Ինդոնեզիայում (2.8 միլիոն դոլար), Հնդկաստանում (2.6 միլիոն դոլար) և Բրազիլիայում (2.5 միլիոն դոլար)։

ԱՄՆ-ում ֆիլմը պրեմիերայի օրը հավաքել է 36.5 միլիոն դոլար։ Կանխատեսվում է, որ համաշխարհային կինովարձույթի եկամուտները կիրակին ներառյալ կլինի 340-350 միլիոն դոլար։

Leave a Comment