Նիդեռլանդներում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Նիդեռլանդներում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Նիդեռլանդներում լուսային շոուի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսատեսի բազմության մեջ, ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, հաղորդում է Dutch News-ը: Նշվում է, որ երեք հոգի ստացել են ծանր վնասվածքներ։

Միջադեպը տեղի է ունեցել Նյունսպետ գյուղում։ Մարդիկ հավաքվել էին դիտելու լույսերով զարդարված բեռնատարների երթը, որը սովորաբար անցկացվում է Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։

Մեքենայի ղեկին եղել է 56-ամյա տեղի բնակչուհի։ Ոստիկանությունում ենթադրում են, որ վրաերթը կանխամտածված չի եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է։

Leave a Comment