Քաղաքացին հավատացել է սոցցանցերում տարածված հայտարարությանը ու փոխանցել 500 հազ․ դրամ՝ վարորդական վկայական ստանալու համար․ ՎԻԴԵՈ

500 հազ․ դրամ էր փոխանցել՝ վարորդական վկայական ստանալու համար և դարձել խարդախության զոհ․ ՎԻԴԵՈ

Քաղաքացին հավատացել է սոցցանցերում տարածված հայտարարությանը ու փոխանցել 500 հազ․ դրամ՝ վարորդական վկայական ստանալու համար․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը՝ վարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի՝ բնականաբար չստանալով վկայականը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը՝ այցելել է հաշվառման-քննական ստորաբաժանում, կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին՝ նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջած գումարը։


ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է քաղաքացիներին սոցիալական ցանցերում ուշադիր և զգոն լինել, չհավատալ արագ և հեշտ ճանապարհով որևէ իրավական փաստաթուղթ ստանալու հնարավորությանը։


«Վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով», – նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





 


Leave a Comment