Aurora News | Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե իր հանքային պաշարների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Ոչ թե հանքանյութերի համար։ Մենք այնքան շատ հանքանյութերի և նավթի հանքավայրեր ունենք։ Մենք ավելի շատ նավթ ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր։

Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով», – ասել է Թրամփը՝ լրագրողների հետ խոսելով Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում։

Leave a Comment