Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը շարունակվել է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եզրափակիչ խոսքը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նա հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքները։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաև, որ չի մասնակցել որևէ ռազմական գործողության ո՛չ 2020, ո՛չ էլ 2023 թվականներին։ Մնացականյանը նաև հերքել է ապրիլյան մարտերի վերաբերյալ մեղադրանքներին՝ նշելով, որ չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողների դիրքերի վրա։
Նիստը կշարունակվի դեկտեմբերի 23-ին։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:
